Իտալիան դեմ է դեպի ԵՄ փախստականների հոսքի զսպման նպատակով ԵՄ Եվրահանձնաժողովի պահանջած 3 մլրդ եվրոյի հատկացմանը, հայտնել է Բրյուսելում դիվանագիտական աղբյուրը: Իտալիան առայժմ արգելափակում է որոշումը, որովհետև նախատեսված է ԵՄ-ի բյուջեից 1 մլրդ եվրո հատկացնել, իսկ մնացած 2 մլրդը պիտի հատկացնեն անդամ երկրները: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Թուրքիան վճռորոշ դեր է խաղում միգրանտների ճգնաժամի լուծման գործում: Դեռևս նոյեմբերին անցկացված բանակցությունների ընթացքում Թուրքիան համաձայնել է Եվրոպական միությանն օգնել զսպելու ներգաղթյալների հոսքը, երբ Եվրահանձնաժողովը հավանություն է տվել 3 մլրդ եվրոյի հատկացմանը: